ՀՀ-ն ապաստան է տվել թալիշ հասարակական գործչին ու նրա ընտանիքին![]() 11 փետրվարի 2017 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններին է դիմել թալիշ գործիչ Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան: Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։ Թալիշներն իրանալեզու ազգ են, հիմնականում բնակվում են Ադրբեջանի ու Իրանի` Կասպից ծովին սահմանամերձ հատվածներում: Ադրբեջանում, պաշտոնական տվյալլներով, ապրում է մոտ 110 հազար թալիշ: «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովն 2013 թվականին Ադրբեջանի դատարանի որոշմամբ 5տարվա ազատազրկման էր դատապարտվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |