«Ժառանգությունն» ընտրություններին կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով13 փետրվարի 2017 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին կայացել է «Ժառանգության» վարչության նիստը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով։ Նշվում է, որ «Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը ստորագրվելու է փետրվարի 13-ին: Հունվարի 17-ին «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) և Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան): Դաշինքի համապետական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Կարդացեք նաև՝ ՀԴԿ-ն դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |