Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ![]() 13 փետրվարի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ ԱԳ նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահ: Շտայնմայերի թեկնածությանը կողմ է քվեարկել Դաշնային ժողովի 931 անդամ: Դաշնային ժողովը հատուկ մարմին է, որն ընտրում է երկրի ղեկավարին և որի կազմում կա 630 պատգամավոր և 630 ներկայացուցիչ երկրի գլխավոր շրջաններից` ընդհանուր առմամբ 1260 մարդ: Բացարձակ մեծամասնությունը ներկայիս գումարման Դաշնային ժողովում պատկանում է կուսակցություններին, որոնք կոալիցիոն դաշնային կառավարության մաս են կազմում` Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա դեմոկրատական միության և Քրիստոնյա սոցիալիստական միության դաշինքը, որը ներկայացնում է 239 մարդ, և Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որը ներկայացնում է 384 պատվիրակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այսպիսով, Շտայնմայերը հենց սկզբից համարվում էր ֆավորիտ և արդյունքում կարողացավ հավաքել 931 ձայն քվեարկության առաջին իսկ փուլում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |