Դանիելյանն ու Մկրտչյանը դուրս են մնացել շախմատի ԱԱ-ից![]() 13 փետրվարի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց շախմատի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրից հետո դուրս են մնացել Թեհրանում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից: Մեկնարկային տուրի երկրորդ պարտիայում շախմատիստուհիները պարտություն են կրել Նի Շիգունից (Չինաստան) և Ռութ Պադմինիից (Հնդկաստան) համապատասխանաբար, և երկու պարտիայի արդյունքով դուրս են մնացել 1/32 եզրափակչից, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: 1/32 եզրափակիչ մրցաշարի առաջին պարտիաներում Դանիելյանն ու Մկրտչյանը ոչ ոքի էին խաղացել: Թեհրանում շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության 64 մասնակիցը գլխաշորով են խաղում: Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը նշել որ, որ թեև կազմակերպիչները թույլատրել են հիջաբի փոխարեն շարֆով ծածկել գլուխը, բայց, միևնույն է, թե´ ինքը, թե´ Լիլիթ Մկրտչյանն իրենց հարմարավետ չեն զգում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |