Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերն Էլ Բաբի կենտրոնում են![]() 13 փետրվարի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը սիրիական Էլ Բաբի կենտրոնում են և որ մոտ ապագայում սպասվում է քաղաքի ամբողջական ազատագրումն ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից: «Ալ Բաբն այժմ շրջապատված է բոլոր կողմերից…Մեր ուժերը մտել են քաղաքի կենտրոն»,-հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ ամբողջ քաղաքում դաշնային ուժերի վերահսկողության հաստատումը «միայն ժամանակի հարց է», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Էրդողանի, Սիրիայում թուրքական զորքերի վերջնական նպատակը ոչ միայն Էլ Բաբի ազատագրումն է, այլ նաև սահմանակից շրջանի, այդ թվում Ռաքքայի, ազատագրումը ջիհադականներից: «Վերջնական նպատակը 5000 քկմ տարածքի ազատագրումն է»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ կրկին քննարկել է դա ՌԴ և ԱՄՆ հետ, ինչպես նաև, որ Թուրքիան պատրաստ է ենթակառուցվածքային աշխատանքներ անցկացնել այդ շրջանում` կանխելու համար արտագաղթը Սիրիայից և խթանել Թուրքիա փախածների վերադարձը Սիրիա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում: ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |