ԶԼՄ-ներ. Վրաց պատրիարքին փորձել են թունավորել![]() 13 փետրվարի 2017 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Վրացական ԶԼՄ-ները հայտնել են Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին: Մասնավորապես, այդ մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն իր աղբյուրների վրա հղումով: Փետրվարի 13-ին պատրիարքի լեղապարկի վիրահատության կենթարկվի: Վրաստանի պետական պահնորդական ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է, որ պատրիարքության գույքի կառավարման ծառայության ղեկավար և Սբ Հովակիմի և Աննայի բուժկենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մամալձեն բերման է ենթարկվել Թբիլիսիի օդանավակայանից, իսկ ավելի ուշ ձերբակալվել: Պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է: Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվական ծառայության ղեկավար հայր Դմիտրին հայտարարել է, որ գործով հետաքննություն է սկսվել, սակայն մանրամասներ պատմել հրաժարվել է: Պատրիարքի պահնորդական ծառայության ղեկավար Օխարանիշվիլին այժմ Բեռլինում է, իսկ պատրիարքի առողջական վիճակը կայուն է: Մինչդեռ Իլիա Երկրորդը հայտարարել է, որ չի հավատում, թե իրեն ցանկացել են թունավորել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |