Քաղաքապետը տանիքներից սառցալեզվակների պատշաճ հեռացում է ակնկալում13 փետրվարի 2017 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքները գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների կոմունալ ծառայություններին հանձնարարել է հնարավորին արագ և պատշաճ կազմակերպել շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացման աշխատանքները: «Ձնահեռացմանը զուգահեռ՝ մշտական ուշադրության կենտրոնում պահեք նաև շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացումը: Համագործակցելով ԱԻՆ-ի և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ՝ օպերատիվ կազմակերպեք և իրականացրեք այդ աշխատանքները: Այս հարցում խստորեն հետևեք, որ համատիրությունները ևս կատարեն իրենց պարտավորությունները, ոչ թե պասիվ դիտորդի կարգավիճակով շարունակեն սպասել, թե երբ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կկատարի իրենց իսկ պարտականությունը: Նման վարքագիծն ուղղակի անընդունելի և աններելի է, հատկապես հաշվի առնելով, որ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - ընդգծել է Մարգարյանը: Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է աշխատանքներ տանել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին: Մայքարաղաքումշենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների խնդիրը սուր է. վերջին շաբաթների ընթացքում դրանք հեռացվում են բնակիչների՝ ԱԻՆ դիմելուց հետո: Քաղաքի հիմնական մասում այդ խնդիրը լուծված չէ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |