ԵԱՀԿ. Տարածքային գրասենյակները կշարունակեն մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը

ԵԱՀԿ. Տարածքային գրասենյակները կշարունակեն մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը

PanARMENIAN.Net - Մինչ ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից սպասվող՝ մանդատների երկարացման վերաբերյալ համաձայնության հասնելը, ԵԱՀԿ տարածքային գրասենյակները բաց կլինեն և կշարունակեն ադմինիստրատիվ, մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ԵԱՀԿ Վիեննայի քարտուղարության մամուլի բաժնից՝ մեկնաբանելով Հայաստանում ԵԱՀԿ գործունեության սպասվող դադարեցման մասին շրջանառվող լուրերը:

Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը կարող է խոչընդոտել ԵԱՀԿ անդամ երկրներից Ադրբեջանը: Խոսվում է ՀՀ-ում ԵԱՀԿ առաքելության դադարեցման մասին՝ մի քանի ամիս անց:

«ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությունը կարևորում է առանցքային մանդատների, մասնավորապես Երևանի և Տաջիկստանի գրասենյակների հարցում համաձայնության հասնելը, ինչը թույլ կտա կազմակերպությանն արդյունավետ գործունեություն ծավալել իր տեղական մասնաճյուղերի միջոցով:

Հունվարի 27-ին, ԵԱՀԿ մշտական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որի մեջ նշվում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ ռուսական Գուկովոյի և Դոնեցկի սահմանային հսկիչ անցակետերում, Բիշքեկի գրասենյակի և Ուզբեկստանում ծրագրի համակարգողի մանդատները երկարացնելու մասին», - տեղեկացվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է ակտիվորեն զբաղվել հարցով՝ նպատակ ունենալով հասնել վաղ համաձայնության:

 Ուշագրավ
---