Լոնդոնում գողացել են Դա Վինչիի, Գալիլեյի, Նյուտոնի, Կոպերնիկոսի հին հրատարակությունները![]() 13 փետրվարի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից ոչ հեռու գտնվող պահոցից XV-XVI դարերի ավելի քան 160 գիրք են գողացել ռեկորդային 2 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ: Գողացված գրքերի թվում է Կոպերնիկոսի 1543 թ. «Երկնային ոլորտների պտույտի մասին» գիրքը, Գալիլեյի, Նյուտոնի, Լեոնարդա դա Վինչիի գրքերը, ինչպես նաև Դանթեի «Աստվածային կատակերգության» 1569թ. հրատարակությունը: «Ավազակախումբը գողացել է մեծ արժեք ունեցող հնադարյա գրքեր` մոտ 2 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ` կոտրելով պաշտպանության բարդ համակարգն ու տանիքից մտնելով պահեստարան»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է capital.ua-ն Daily Mail-ի վրա հղումով: Հայտնի է, որ գողերը 3-ն են եղել, նրանք անցքեր են բացել ամրացված ապակեպլաստիկից պատուհաններում և 12-մետրանոց պարաններով իջել են շարժման տվիչներով հագեցած պահեստարանի տարածք, որտեղից գրքերը բեռնվելու էին և ուղարկվելու ԱՄՆ: Փորձագետները կարծում են, որ գրքերը գողացվել են հավաքածու ունեցող որոշակի անձի պատվերով, քանի որ «դրանք անհնար կլինի վաճառել աճուրդի տներին կամ բարեխիղճ դիլերներին»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |