Պանամայում Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի հետ կապված Mossack Fonseca-ի երկու հիմնադիր են ձերբակալվել13 փետրվարի 2017 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Պանամայի իրավապահ մարմինները ձերբակալել են օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող Mossack Fonseca իրավաբանական ընկերության երկու հիմնադրին: Պանամայի դատախազությանը փոխանցում է, որ ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան և Յուրգեն Մոսակը կասկածվում են կոռուպցիայի և փողերի լվացմանն առնչություն ունենալու մեջ: Mossack Fonseca-ի անունը հայտնի դարձավ մոտ մեկ տարի առաջ, երբ ընկերությունից միլիոնավոր փաստաթղթերի արտահոսքը հիմք հանդիսացավ «Պանամական փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության համար: Պարզվեց, որ Mossack Fonseca-ի հետ կապված են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 12 երկրի ղեկավարներ, նրանց թվում արծարծվում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների անունները: Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը: 2017-ի հունվարի 24-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ «Քննությամբ ձեռք բերված տվյալները փաստում են, որ Mossack Fonseca-ն կասկածելի ծագման փողերի և ակտիվների քողարկմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է», - հայտարարել է Պանամայի գլխավոր դատախազ Քենիա Պորսելը, Reuters լրատվական գործակալությանը հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հետք» պարբերականը մայիսին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության: Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։ Օրերս էլ հայտնի է դարձել, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարը առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրվելու է Երևանի թիվ 1 ընտրատարածքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |