Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Sophia Trophy մրցաշարի լավագույն եռյակում է![]() 13 փետրվարի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Sophia Trophy միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Բուլղարիայի մայրաքաղաքում մրցաշարին մասնակցել է 9 գեղասահորդ` 7 երկրից: Կարճ ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը 60.70 միավորով ցույց է տվել երկրորդ արդյունքը: Կամավոր ծրագրում գեղասահորդը վաստակել է 115.05 միավոր (երրորդ ցուցանիշ) և ընդհանուր արդյունքով (175.75 միավոր) զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անգլիան ներկայացնող Գարրի Մատտիկը (190.33), երկրորդ տեղում է շվեյցարիացի Լուկաս Բրիդջին (180.70): Սլավիկ Հայրապետյանը Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի կրկնակի չեմպիոն: Միջազգային մրցաշարերում նվաճած 5 մեդալ ունի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |