McDonald's-ը՝ նախարարությանը. ՀՀ-ում ռեստորան բացել մտադիր չենք![]() 13 փետրվարի 2017 - 17:09 AMT PanARMENIAN.Net - McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն չունի: Այս մասին կրկին հայտնում է McDonald's ընկերությունը՝ պատասխանելով այժմ արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական հարցմանը: «Այժմ մենք մտադիր չենք ռեստորաններ բացել Հայաստանում», - ասված է հաղորդագրության մեջ: 2017-ի փետրվարին լուրեր են տարածվել, որ վրաստանցի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այդ մասին հայտարարել էր ինքը գործարարը: ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան այդ լուրն ընկերությունը հերթական անգամ հերքել էր: Տեղեկատվությունն այն մասին, որ McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն ունի տարածվել էին նաև 2016-ի հունիսին: Այս լուրը նույնպես հերքվել էր: McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014-ին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |