ՊԵԿ. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը ՀՀ պարզեցվել է13 փետրվարի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։ Այսուհետ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել ուղևորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի և կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։ «Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից»,-նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ, կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակում կոմիտեն շարունակելու է կատարելագործել հարկային և մաքսային գործընթացները՝ հիմքում դնելով թափանցիկությունը, դյուրինությունն ու ժամանակի տնտեսումը: Ներդրված մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգը հնարավորության կտա ֆիզիկական անձանց կողմից ուղևորային հայտարարագրի հիման վրա պարզեցված եղանակով իրականացնել ապրանքների և մաքսային վճարների հաշվառում։ 2017թ.-ին գործարկվելու է նաև ռիսկերի կառավարման նոր համակարգ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |