Հայ դահուկավազորդները` Էրզրումի պատանեկան օլիմպիական փառատոնում![]() 13 փետրվարի 2017 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում փետրվարի 13-ին պայքարի մեջ են մտել հայ դահուկավազորդները: Տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակցի մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մեր դահուկավազորդները փետրվարի 13-ին կմրցեն ազատ ոճում: Փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |