ՀՀ-ում պատվաստանյութերի պահպանման մարզային 5 պահեստ կվերանորոգվի. $60.000 է ներդնելու![]() 13 փետրվարի 2017 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը` ԳԱՎԻ-ին, նախատեսում է 2017-ին Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաև իրականացնել անցումային աջակցության ծրագիր` ներդնելով 60.000 հազար ԱՄՆ դոլար։ Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով: ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000-ից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաև պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։ Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Վերջին տվյալներով` Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը չի գերազանցում 1%-ը։ Հայաստանում արձանագրվող տնտեսական ցուցանիշների բարելավմամբ պայմանավորված` 2017-ին ավարտվում են ԳԱՎԻ-ի ծրագրերը։ Իմունականխարգելման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար դաշինքը Հայաստանին օժանդակում է անցումային դրամաշնորհային ծրագրով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |