ՀՀ բանկոմատներից մոտ 133 մլն դրամ է հափշտակվել. Հետխորհրդային տարածքում հաքերային հանցավոր խումբ է գործում13 փետրվարի 2017 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերոնշյալ եղանակով հափշտակության դեպք է արձանագրվել նաև Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը: Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ մոտ 133 մլն ՀՀ դրամ գումար: Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացու ինքնությունը պարզվել է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ չնայած իրենց քողարկված բնույթին, կիբերհանցագործությունները ևս թողնում են որոշակի «հետքեր», որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ բացահայտել գործարկված հանցավոր մեխանիզմը: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |