ՀՀ 12 կարատիստ է մասնակցելու Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությանը14 փետրվարի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը փետրվարի 14-ին մեկնում է Բուլղարիա` մասնակցելու փետրվարի 17-19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք` Պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների Եվրոպայի (EKF) 44-րդ առաջնությանը: Մեր ընտրանին հանդես է գալու հետևյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային կարգ, 55կգ. քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63կգ.), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52կգ.), Անիտա Մակյան (16-17տ., 59կգ.), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57կգ.), Կարեն Սարգսյան (16-17տ., 68կգ.), Ալբերտ Ավետիսյան (16-17կ., 61կգ.), Միխայիլ Մխիթարյան (16-17տ.), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67կգ.), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75կգ.), Էդգար Մինասյան (18-21տ., 60կգ.), Դավիթ Մակյան (14-15տ., 70կգ.), տեղեկացնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: Երիտասարդական հավաքականի մարզիչներն են Վահան Միքայելյանը և Տիգրան Մուրադյանը: 2016թ. օգոստոսին կարատե մարզաձևը, որը ներկայացնում է WKF-ը (Աշխարհի կարատեի ֆեդերացիան), ճանաչվել է օլիմպիական մարզաձև և 2020թ. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայում առաջին անգամ հանդես կգա նաև Հայաստանի կարատեի ազգային հավաքականը: Մինչ այդ տեղի ունեցող Եվրոպայի և աշխարհի առաջնությունների և այլ վարկանիշային մրցաշարերի արդյունքների հիման վրա Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան կորոշի Օլիմպիադային մասնակցող ազգային հավաքականի կազմը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |