Եվրախորհրդարանը նոր զեկույց է նախապատրաստում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ13 սեպտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը նոր զեկույց է պատրաստում Հարավային Կովկասի հակամարտությունների մասին: Այդ մասին հաղորդել է այցով Ադրբեջանում գտնվող Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի Անն Իսլեր Բեգինը: Նա հաղորդել է, որ նախապատրաստված զեկույցը առաջիկայում կներկայացվի քննարկման: «Բաքվում կայանալիք հանդիպումների շրջանակներում մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Եվրամիության կարծիքը կայանում է նրանում, որ Հարավային Կովկասի «սառեցված հակամարտությունները» խանգարում են ինտեգրմանը Եվրոպային եւ հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացմանը»,-հայտարարել է պատվիրակության ղեկավարը: «Սառեցված հակամարտությունները» եւս խանգարում են տարածաշրջանի զարգացմանը եւ լուրջ վտանգ են ստեղծում»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազեբայջանը»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |