Հնչակյանները դադարեցնում են Ծառուկյանի դաշինքի հետ քննարկումները![]() 14 փետրվարի 2017 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դադարեցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ քննարկումները: Հիմնավորման մեջ ասված է, որ 2016-ի դեկտեմբերի վերջից Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվել են բանակցություններ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը։ 1. Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։ 2. ՍԴՀԿ-ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ֊ը, ՀՀՇ-ն և Միասնություն շարժումը։ 3. Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչև Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։ 4. ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուով` այդ թվում բացառապես սեփական միջոցներով։ 5. ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։ Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք» անունով, իսկ դաշինքի շտաբի պետը կլինի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Կարդացեք նաև՝ Իշխանությունից՝ ընդդիմություն, և հակառակը. «Բարգավաճ Հայաստանի» անցած ուղին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |