Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո14 փետրվարի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապաքինվել է անցած աշնանը մարզման ժամանակ ստացած արմունկի վնասվածքից և մարզվում է Բեռլինում: Այս մասին տեղեկացրել է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ հստակ որոշված չէ, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: 2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |