Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Բաքվում

PanARMENIAN.Net - Գաբալայի ՌԼԿ-ի ռուս-ամերիկյան համատեղ օգտագործման հնարավորության քննարկման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Բաքվում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Փորձագետների հանդիպումը Բաքվում կկայանա սեպտեմբերի 18-ին: Դա կլինի հանդիպում, որից հետո փորձագետները կմեկնեն Գաբալայի ՌԼԿ»,-ասել է նախարարը: Հիշեցնենք, որ բանակցություններում Ադրբեջանի պատվիրակությունը կգլխավորի ԱՀ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---