Յըլդըրըմ. Սիրիական ընդդիմությունը վերահսկողություն է հաստատել Էլ Բաբի մեծ մասում![]() 14 փետրվարի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի մեծ մասը, որը գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, հայտնվել է սիրիական ընդդիմության վերահսկողության տակ, որը գործում է Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Էլ Բաբի մեծ մասը հսկողության տակ է առնվել»,-ասել է Յիլդիրիմը, գրում է RT-ն NTV հեռուստաալիքի վրա հղումով: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի զորքերն Էլ Բաբի կենտրոնում են: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում: ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |