ԶԼՄ-ներ. Nokia-ն 3310 մոդելի նոր տարբերակ կթողարկի![]() 14 փետրվարի 2017 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Շնորհանդեսը տեղի կունենա 2017-ի փետրվարին: Այդ մասին հայտնել է VentureBeat-ի հեղինակ Էվան Բլասը, որը հայտնի է թողարկման պատրաստվող սարքերի մասին հրապարակումներով: Սարքի բնութագրերը չեն հրապարակվում, լուսանկարը ևս չկա: Բլասը նշել է, որ հեռախոսը վաճառքի կհանվի մոտ €59, գրում է VC.ru-ն: Ըստ VentureBeat-ի հեղինակի, սարքը հետաքրքիր կլինի որպես երկրորդ հեռախոս այն օգտատերերին, որոնք կարոտով են հիշում օրիգինալ Nokia 3310-ը, որը հայտնի է ամուր կորպուսով և մեկ լիցքավորմամբ երկար աշխատելու կարողությամբ: Բացի այդ, HMD Global-ը մտադիր է 2 սմարթֆոն արտադրել Android 7.0 Nougat համակարգով` Nokia 3 և Nokia 5, գրում է Բլասը: Ըստ տվյալների, սարքերը «բյուջետային» են լինելու, իսկ բնութագրերը ավելի վատը, քան 2017-ի հունվարին ներկայացված Nokia 6-ինը: Nokia 3-ը կվաճառվի €149, իսկ 5,2-դյույմանոց Nokia 5-ը` €199: HMD Global-ը շնորհանդեսը ծրագրում է 2017-ի փետրվարի 26-ին Բարսելոնայում: Ներկայացված սարքերը, հավանաբար, կվաճառվեն հիմնականում եվրոպական շուկայում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |