Դատախազություն. «Հաց բերողի» հիվանդությունը պատիժը կրելուն չի խանգարում![]() 14 փետրվարի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Արթուր Սարգսյանի («Հաց բերողը») կալանավորման վերաբերյալ: «Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը կարող էր նվազեցնել նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում կայացվեց Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին: Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի», - ասվում է հաղորդագրությունում Նշվում է, որ Սարգսյանը խախտել է չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվելու ռեժիմի պայմանները՝ չի ներկայացել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերն օրենքով նախատեսված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ: «Նշված հանգամանքները հիմնավորվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներով, որպիսիք միաժամանակ վկայում են նաև Ա. Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության մասին», - ասվում է հաղորդագրությունում: ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին, տարեվերջին նրա հանդեպ խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Փետրվարի 10-ին, սակայն, դատարանը կրկին որոշել է 2 ամսով կալանավորել Սարգսյանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |