Սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի հանքավայրը Հոմսում![]() 14 փետրվարի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ գործողության արդյունքում սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի Հայան հանքավայրը երկրի արևելքում` Հոմս գավառում, որի տարածքում է գտնվում գազավերամշակման գործարանը: Սիրիական բանակի ստորաբաժանումները լայնածավալ գործողություն են անցկացրել, որի հետևանքով հսկողություն է հաստատվել գազի հանքավայրի տարածքում, ինչպես նաև ոչնչացվել է ԻՊ գրոհայինների մի քանի խումբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ ականազերծման աշխատանքներ են տարվում: Փետրվարի 6-ին ԻՊ գրոհայինները մի քանի տեղից պայթեցրել էին Հայանի տարածքով անցնող գազամուղը` դիվերսիայի հետևանքով մեծ հրդեհ էր բռնկվել: Ավելի վաղ ահաբեկիչները շարքից հանել էին գազավերամշակման գործարանը: Հայան հանքավայրը գտնվում է Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները գործողություն են իրականացնում ԻՊ ավազակախմբերի դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |