Սևաստոպոլի առագաստանավային սպորտի միցաշարին ՀՀ-ից 2 մարզիկ կմասնակցի14 փետրվարի 2017 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ից 30-ը Սևաստոպոլում կանցկացվի առագաստանավային սպորտի «Սևծովյան նավատորմի հրամանատարի մրցանակ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Նրանք կներկայանան «Օպտիմիստ» առագաստի մեկտեղանոց դասում: ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը հայտնել է, որ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն ավելի ուշ կհայտնի մրցաշարին մասնակցող մեր առագաստանավորդների անունները, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Նրանք հիմա մարզվում են ծածկած տարածքում` պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը: «Նաև պայմանավորվածություն ունենք վրացի գործընկերների հետ: Օգոստոսի կեսերին նրանք կգան այստեղ` մասնակցելու Աշոտ Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո մենք կմենկնենք Վրաստան` Փոթիում և Թբիլիսիում կայանալիք մրցաշարերին»,- ասել է Հակոբյանը: Հուլիսին և օգոստոսին Սևանում կանցկացվեն առագաստանավային սպորտի հանրապետության երիտասարդների, պատանիների և մեծահասակների առաջնությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |