ԱՄՆ-ն կարող է վերանայել մոտեցումը պաղեստինա-իսրայելյան խնդրի լուծմանը

ԱՄՆ-ն կարող է վերանայել մոտեցումը պաղեստինա-իսրայելյան խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի պնդի 2 պետության սկզբունքի վրա մերձավորարևելյան հիմնախնդրի լուծման հարցում: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:

Մինչ օրս հակամարտության լուծումը հրեական և արաբական պետությունների ստեղծման հիման վրա ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնաքարն էր Մերձավոր Արևելքում: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն փետրվարի 15-ին Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«2 պետությունների սկզբունքը, որը խաղաղություն չի բերում, այն նպատակը չէ, որին ինչ-որ մեկն ուզում է հասնել: Խաղաղությունն է նպատակը` լինի դա 2 պետության սկզբունքի հիման վրա, եթե կողմերը ցանկանան, թե որևէ այլ սկզբունքի, կրկին եթե կողմերը համաձայն լինեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վարչակազմի ներկայացուցիչն ասել է նաև, որ 2 պետության ձևակերպումն այնքան էլ հասկանալի չէ: «Եթե 5 մարդու հարցնես, ինչ է 2 պետության մասին որոշումը, 8 տարբեր պատասխան կստանաս»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Մենք չենք պատրաստվում խաղաղության պայմաններ թելադրել»,-ասել է նա:

Հունվարի 15-ին Փարիզում մերձավորարևելյան համակարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի ունեցավ: Համաժողովի հիմնական նպատակն էր աջակցել փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը: Մասնակցել է 70 երկրի ներկայացուցիչ: Իսրայելը բոյկոտել է համաժողովը` համարելով, որ այն միայն հետաձգում է խաղաղության հաստատումը, ամրապնդելով պաղեստինցիների անհաշտ դիրքորոշումը: Պաղեստինցիները ողջունել են բազմակողմ մոտեցումը: Կոնֆերանսի ամփոփիչ փաստաթղթում կողմերին խորհուրդ է տրվում ճանաչել «2 պետություն` 2 ժողովրդի համար» սկզբունքը:

Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել:

Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---