Շախմատիստ Գաբուզյանը 2 հաղթանակ է տարել «Ֆիրդուսի գավաթի» մեկնարկում![]() 15 փետրվարի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Իրանում մեկնարկել է «Ֆիրդուսի գավաթ» միջազգային մրցաշարը: Մասնակիցների թվում են նաև գրոսմայստեր Հրայր Սիմոնյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը։ «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարում խաղացվելու է 11 տուր, որից 2-ն արդեն կայացել են։ Գաբուզյանը տարել է 2 հաղթանակ, իսկ Սիմոնյանը՝ ունեցել մեկ հաղթանակ և մեկ ոչ ոքի, գրում է Armchess.am-ը։ «Ֆիրդուսի գավաթին» մասնակցում է 18 երկրի 332 շախմատիստ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ: Իրանում փետրվարի 6-ին ավարտված «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 5-րդ տեղն էր գրավել: Ավելի վաղ, Գաբուզյանը դարձել էր «Սաբալանի գավաթ» կայծակնային մրցաշարի հաղթող։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |