Դահուկավազորդ Միքայելյանը 15-րդն է Էրզրումի պատանեկան օլիմպիական փառատոնում![]() 15 փետրվարի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Էրզրումում ընթանում է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Հայ դահուկորդները շարունակում են իրենց մրցելույթները: Փետրվարի 14-ին դահուկավազքի տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր: Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցել է հսկա ոլորավայրէջքում և զբաղեցրել 36-րդ տեղը: Հայաստանի դահուկորդների հաջորդ մրցելույթը փետրվարի 16-ին է: Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում փետրվարի 13-ին տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակցի մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |