Թրամփն ակնկալում է, որ ՌԴ-ն կվերադարձնի Ղրիմն Ուկրաինային![]() 15 փետրվարի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանը կմարի հակամարտության սրացումն Ուկրաինայում և կվերադարձնի Ղրիմը: «Նախագահ Թրամփը պարզ հասկացրել է, որ ակնկալում է Ռուսաստանի իշխանություններից Ուկրաինայում սրացման մեղմացում և Ղրիմի վերադարձը»,-ասել է Սփայսերը ամենօրյա ճեպազրույցում, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Նա հավելել է, որ «Թրամփը միևնույն ժամանակ հուսով է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»: 2017-ի հունվարին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ղրիմի, կամ ՌԴ այլ տարածաշրջանի կարգավիճակի հարցը չի կարող սակարկության առարկա լինել Մոսկվայի համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր չէ չեղարկել Ղրիմի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները: ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին փետրվարի սկզբին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները: Անդրադառնալով Հեյլիի ելույթին` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |