Ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով![]() 15 փետրվարի 2017 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հայտնում է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը: Երևան քաղաքում փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ամբ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |