Ռոբերտ Քոչարյանն որպես իր հետնորդ տեսնում է միայն Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանից բացի, երկրում չկա այլ քաղաքական գործիչ, որը կարող է դառնալ երկրի նախագահ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, Ռ.Քոչարյանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել եւ չի փոխվի մինչեւ նախագահական ընտրությունները: «Ռոբերտ Քոչարյանն արդեն բազմիցս հայտարարել է տարբեր հարցազրույցներում, որ այդ պաշտոնում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին»,-ասել է նա:



Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հնարավոր առաջադրմանը` Սողոմոնյանը նկատել է, որ Տեր-Պետրոսյանն ունի այդ սահմանադրական իրավունքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---