Հարկատուները կարող են հետ ստանալ նոր սերնդի ՀԴՄ-ների համար ավել վճարած գումարը![]() 15 փետրվարի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, որոնք մինչև ՀՀ կառավարության 2014-ի հուլիսի 3-ի որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150.000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին այդ որոշմամբ սահմանված 150 հազար դրամից ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար: Որոշման համաձայն` 2013 թ. արդյունքներով` 30 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150 հազար դրամը, իսկ 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 120 հազար դրամը: 5 մլն-ից մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկատուների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 80 հազար դրամը, իսկ ահա մինչև 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 60 հազար դրամը: Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |