Ադրբեջանի ռուսական համայնքը խնդրել է Ի. Ալիեւին դադարեցնել քրիստոնեական գերեզմանոցի ավերումը14 սեպտեմբերի 2007 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռուսալեզու կազմակերպությունները դիմել են հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին, խնդրելով «կանգնեցնել այն պաշտոնյաներին, որոնք զբաղվում են վանդալիզմով եւ անարգում են հանգուցյալներին» Բաքվի Նարիմանյան գերեզմանոցում, հաղորդում է Լենտա.ռու-ն: Հիշեցնենք, որ Բաքվում մայրուղու կառուցման պատրվակով ոչնչացվում է քրիստոնեական գերեմանոց` Նարիմանյան: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ կվերահուղարկավորեն շիրիմները, սակայն, դատելով լուսանկարներից, այժմ այդ ամենը նման է մեծ կույտի: Լուսանկարների հեղինակների խոսքերով, բուլդոզերներն ուղղակի հողին են հավասարեցնում գերեզմանները, հարազատներին հնարավորություն չտալով վերահուղարկավորել իրենց մերձավորների աճյունը: Ըստ իշխանությունների վարկածի, էքսգումացիան եւ եւ վերահուղարկավորումը կատարվում են անվճար հանգուցյալների հարազատների ներկայությամբ` ըստ նրանց էթնիկ եւ կրոնական ավանդույթների: Մինչդեռ, Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, «որոնք ստիպված էին անցնել նարիմանյան մղաձավանջի միջով», «հրեական անավդույթների կատարումն այդ տարածքում սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով լցնում են հրեաների աճյունը պլաստիկ պարկերի մեջ եւ հանձնում հարազատներին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |