Կրեմլում հնարավոր են համարում Պուտինի պատիվը պաշտպանող մեխանիզմի մշակումը

Կրեմլում հնարավոր են համարում Պուտինի պատիվը պաշտպանող մեխանիզմի մշակումը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում գործող օրենքները թույլ են տալիս պաշտպանել մարդու պատիվն ու արժանապատվությունը, սակայն իրավաբանները պետք է «լրջորեն քննարկեն» անձնապես երկրի նախագահին պաշտպանող նորմերով օրենսդրությունը համալրելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, որտեղ և ինչպես են կիրառվում այդպիսի օրենքները»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն:

Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը «կառուցողական մոտեցում ունի քննադատության հանդեպ», սակայն վիրավորանքները Կրեմլի համար անընդունելի են:

Փետրվարի 13-ին ՌԴ նախագահի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---