ՌԴ-ն սատարում է Հարավային Օսիայի դիրքորոշմանը տարանցիկ բեռնափոխադրումների հարցում![]() 15 փետրվարի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրավաչափ է համարում Հարավային Օսիայի դիրքորոշումը, որի համաձայն բեռների տարանցման հարցը կարող է լուծվել միայն հանրապետության իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում և քանի դեռ չի գործարկվել դիտարկման մեխանիզմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ Հարավային Օսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ տարանցիկ բեռնափոխադրումների հարցը կարող է լուծվել միայն հանրապետության իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում: «Հարավային Օսիայի այդ դիրքորոշումը միանգամայն իրավաչափ է»,-ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հիշեցրել է, որ ՌԴ և Վրաստանի միջև 2011-ին կնքված համաձայնագիրը պարտավորություններ չի նախատեսում երրորդ երկրների համար: «Մաքսային վարչարարության նախատեսված միջոցներն ու դիտարկումը իրականցվելու է բացառապես ՌԴ և Վրաստանի տարածքներում: Տարանցիկ երթուղիներով բեռների փոխադրման պայմանները լրացուցիչ քննարկման են ենթակա համապատասխան տարանցիկ երկրների հետ»,-ասել է Զախարովան` հավելելով, որ «առայժմ այդպիսի քննարկումը վաղաժամ կլինի»: «Առաջին հերթին հարկավոր է գործարկել դիտարկման մեխանիզմն ըստ ռուս-վրացական համաձայնագրի: ՌԴ-ն դա առաջարկել էր դեռ 1 տարի առաջ: Կարասին-Աբաշիձե Պրահայի հանդիպումը թույլ է տալիս հուսալ, որ մարտի ավարտին, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ կվերսկսվի երկխոսությունն այս հարցով, վրաց գործընկերները պատշաճ կառուցողական վերաբերմունք կդրսևորեն»,-ասել է նա: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը Պրահայում տեղի ունեցած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել դեռևս 2011-ին կնքված վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության դիտարկման մասին պայմանագրի իրագործումը:Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսեթիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար: Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |