Զախարովա. Չնայած ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, Լապշինն արտահանձնվեց15 փետրվարի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները օգնելու համար Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և հետո Ադրբեջան արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: «Չնայած, որ երրորդ երկրներին ՌԴ քաղաքացիներին արտահանձնելու անթույլատրելիության մասին ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին»,-ասել է նա: Զախարովան հայտնել է, որ փետրվարի 9-ին Լապշինին Բաքվի մեկուսարանում այցելել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ բլոգերը պայմաններից չի բողոքել: Ըստ նրա, ռուսական կողմը մշտական կապի մեջ է Ադրբեջանի իրավապահ մարմինների, Գլխավոր դատախազության, ԱԳՆ-ի, այդ երկրում Իսրայելի դեսպանության հետ: «Մեր իրավասության շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները` պաշտպանելու համար ՌԴ քաղաքացու իրավունքները: Հարցը մեր մշտական վերահսկողության տակ է, Լապշինին որակյալ փաստաբանական օգնություն է ցուցադրվում: Առջևում դատավարությունն է»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |