Լեւիտին. Այս տարի ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում կկազմի շուրջ 0,5 մլրդ դոլար եւ դա դեռ վերջը չէ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում կկազմի շուրջ 0,5 մլրդ դոլար: Այդ մասին Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո սեպտեմբերի 14-ին հայտարարեց ռուսական կողմից հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը:



Նրա խոսքերով, հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կառուցված են գործընկերային հարաբերությունների վրա եւ դա, մասնավորապես, շնորհիվ իշխանությունների ներկայացուցիչների բարեկամական հարաբերությունների: Գործարար աշխարհը հավատաց Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին եւ ներդրումների այս ծավալը դեռեւս վերջը չէ: «Մենք մտադիր ենք, որ մինչ հանձնաժողովի 10-րդ նիստը ներդրումների ծավալը շատ ավելի մեծ կլինի, քանի որ կան մի շարք խոշոր նախագծեր»,-հայտարարել է Լեւիտինը:



Իր հերթին, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին ժամանակներս տնտեսական համագործակցության ներդրումների ծավալի աճը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ պարբերաբար երկխոսություն է գտնում: Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կաճեն, եւ այսօր պայմանագիր կստորագրվի հայկական շուկա ռուսական ընկերության մուտքի մասին: «Այդ քայլերը բխում են Հայաստանի կառավարության ծրագրից, որտեղ ամրագրված է աջակցությունը ներդրումներին»,-նշել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ հանձնաժողովի նիստի ավարտին Ս.Սարգսյանն ու Իգոր Լեւիտինը հաստատել են մինչեւ 2010 թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության երկարաժամկետ միջոցառումների ծրագիրն, ինչպես նաեւ հանձնաժողովի 9-րդ նիստի արձանագրությունը: Նախանշվում է հանձնաժողովի հոբելյանական, 10-րդ նիստը անցկացնել 2008 թ. սեպտեմբերին Ռուսաստանում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---