Ինտերպոլը կօգնի ՀՀ-ին արգելափակել ծայրահեղական կայքերը![]() 15 փետրվարի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ինտերպոլն ու Եվրոպոլը կօգնեն ԱՊՀ երկրներին, այդ թվում Հայաստանին, արգելափակել ծայրահեղական կայքերը:Այդ մասին հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը: «ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային շփումների ընթացքում ձևավորել է ահաբեկչական և ծայրահեղական բովանդակությամբ ինտերնետ ռեսուրսներին հակազդելու լրացուցիչ մեխանիզմ»,-ասել է Նովիկովը ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Ըստ նրա, հաճախ այդ ռեսուրսները գործում են ԱՊՀ անդամ երկրների սահմաններից դուրս: Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել են ՀՀ, ՌԴ, ինչպես նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների պատվիրակությունները: Ներկա են եղել նաև ԱՊՀ հետ համագործակցող Շանհայի համագործակցության կամզակերպության և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |