Մալայզիայում Կիմ Չեն Ինի եղբորը թունավորելու կասկածանքով 28-ամյա կին է ձերբակալվել15 փետրվարի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանում հյուսիսկորեական բռնապետ Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության կասկածանքով 28-ամյա կին է ձերբակալվել: Նրան ֆիքսել էին տեսախցիկները: Կինը Վիետնամի քաղաքացիություն ունի: ՀԿԺՀ ղեկավարի եղբայրը` Կիմ Չեն Նամը, որը հիմնականում արտերկրում էր ապրում և հայտնի էր Հյուսիսային Կորեայում նախագահի պաշտոնի ժառանգականության դեմ հրապարակային ելույթներով, սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ նրան թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայնում գլխաշորի կամ սփրեյի միջոցով: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանությունը 2 կին է կատարել, որոնք իբր Հյուսիսային Կորեայի լրտեսներ են: Ըստ տեղական ԶԼՄ-ների, կինը պատրաստվում էր Վիետնամ մեկնել: Ձերբակալման պահին նա մենակ է եղել: Թունավորմանը մասնակցած երկրորդ կնոջ որոնումները շարունակվում են, գրում է Deutsche Welle-ն: Կիմ Չեն Ինն ու Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի հանգուցյալ բռնապետ Կիմ Չեն Իրի որդիներներն են տարբեր կանանցից: Կիմ Չեն Նամը բազմիցս է ասել, որ շահագրգռված չէ ժառանգելու նախագահի պաշտոնը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |