Գյումրի-Երևան մարդատար գնացքը վերադարձել է. Խափանվել էր բեռնատարի վագոնի անվազույգը

Գյումրի-Երևան մարդատար գնացքը վերադարձել է. Խափանվել էր բեռնատարի վագոնի անվազույգը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ի առավոտյան Գյումրիից Երևան մեկնող մարդատար գնացքը կանգնել է ճանապարհին և վերադարձել է Գյումրի: Պատճառն այն է, որ մարդատարին նախորդող բեռնատար գնացքի մեկ վագոնի անվազույգը խափանվել է, և բեռնատարը կանգնել է ռելսերին՝ փակելով ճանապարհը մարդատար գնացքի համար:

«Լուրջ միջադեպ չի եղել, այժմ աշխատանքներ են տարվում արգելափակված բեռնատար գնացքի շարժը վերականգնելու համար: Մինչև օրվա ավարտն ամեն ինչ կվերականգնվի: Եղանակային պայմաններից ելնելով հայտնի չէ՝ կհասցնեն բացել ճանապարհը մինչև այսօրվա՝ Գյումրի-Երևան մյուս գնացքի համար, թե ոչ», - PanARMENIAN.Net ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը:

Նրա խոսքով, Գյումրի-Երևան գնացքի ուղևորատոմսերը փոխհատուցվել են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---