Ֆրանսիայում վանդալները վնասել եմ Միսաք Մանուշյանի արձանը![]() 15 փետրվարի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում վանդալիզմի ակտ է իրականացվել Միսաք Մանուշյանի արձանի նկատմամբ: Անհայտ անձինք ներկով վնասել են Մանուշյանի կիսանդրին ու պատվանդանը Մարսելում, հայտնում է Nouvelle d'Armenie-ն: Ֆրանսիացի պատգամավոր Հենրի Ժիբրայելը խստագույնս դատապարտել է միջադեպը՝ կոչ անելով իրավապահներին բացահայտել հանցագործությունը և պատժել մեղավորներին: Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ․ Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում։ 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն ու ծանոթացել ֆրանսիական մշակույթին։ 1925թ․ տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։ Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943թ․ և երեք ամիս անց գնդակահարել։ Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |