2017-18 թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը հորատանցքերով կարող է սահմանափակվել![]() 15 փետրվարի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկման է ներկայացվել «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»: Կատարելով ՀՀ վարչապետի հանձնարարականը`մեկամսյա ժամկետում միջգերատեսչական աշխատանքային խումբն ամենշաբաթյա նիստերով և աշխատանքային քննարկումների ու հանդիպումների միջոցով համապատասխան ծրագրի նախագիծ է մշակել, որի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի վարչապետ Կարեն Կարապետյանին: Ծրագրի շուրջ ձևավորվել է ընդհանուր մոտեցում, համաձայն որի, վերջին տասնամյակում ջրօգտագործման պայմաններն Արարատյան արտեզյան ավազանում խիստ փոփոխվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հետևանքով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկվում է 2017-18 թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը հորատանցքերով սահմանափակել տարեկան մինչև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով ամրագրված 1.1 մլրդ մետր խորանարդ: Այս թիրախին հասնելու համար կարևորվում են մի շարք միջոցառումներ, որոնցից առաջնային են ստորերկրյա ջրառի ծավալների կարգավորումը՝ առանց ջրօգտագործման թույլտվությունների կամ դրանցով տրամադրած ջրի ծավալները գերազանցող ձկնային տնտեսություններում, չշահագործվող հորատանցքերում ազատ հոսքի վերացումը, ինչպես նաև ոռոգման նպատակով ՋՕԸ-երի կողմից կատարվող ստորերկրյա ջրառի ծավալների կրճատումը: Ծավալված քննարկման և նոր առաջարկների առկայությամբ պայմանավորված՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տվել է հանձնարարական՝ երկօրյա ժամկետում ծրագրի վերաբերյալ առաջարկների վերջնական ներկայացման համար: Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել էր ձկնաբուծությունը ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները` անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին: Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, և որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ` առաջարկել ջուրը տրամադրել քվոտավորված` ըստ արտադրության ծավալների: «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով` 1լ/վ ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |