Շաբաթ օրը Թուրքիայում արշավ է մեկնարկում` 301-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու պահանջով14 սեպտեմբերի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վերջերս հիմնված «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» հասարակական շարժումը վաղը արշավ է սկսելու` երկրի Քրեական օրենսգրքից 301 հոդվածը հանելու պահանջով: Արշավի կարգախոսն է` «301 հոդվածը պետք է վերացվի: Պետք է դատապարտվեն ռասիստները»: Արշավի նախաձեռնողները համոզված են, որ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ սահմանող 301 հոդվածը լուրջ խոչընդոտ է Թուրքիայում խոսքի ազատության համար: Շաբաթ օրը նախատեսված միջոցառման շրջանակներում կայանալիք բաց քննարկումների արդյունքում ակնկալվում է ընդունել հռչակագիր, որը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանին: Միջոցառմանը աջակցում է գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը: «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժումը իրավապաշտպանները, խաղաղության պաշտպանները եւ ֆեմինիստական շարժման ակտիվիստները հիմնել են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո: «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժման ներկայացուցիչները նախատեսում են նաեւ մասնակցել Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ «Ակոս»-ի խմբագրակազմի դեմ հարուցված գործերով դատական լսումներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով դատական հետապնդումների են ենթարկվել Թուրքիայի մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում Հրանտ Դինքը եւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, բազմիցս քննադատվել է Եվրամիության պատասխանատուների կողմից` խոսքի ազատությունը սահմանափակելու համար: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |