Կարապետյանը՝ ՀՀԿ ցուցակում չընդգրկվելու մասին. Կառավարության այս թիմը կարող է շարունակել աշխատանքը

Կարապետյանը՝ ՀՀԿ  ցուցակում չընդգրկվելու մասին. Կառավարության այս թիմը կարող է շարունակել աշխատանքը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանել է, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չէ որոշակի սահմանափակման պատճառով, սակայն կառավարության գործող թիմի աշխատանքի շարունակության հնարավորություն տեսնում է: Վարչապետն այս մասին ասել է ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ուսանողների հարցին:

«Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում:

Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա», - ասել է Կարապետյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարապետյանը, ով մինչև իր նշանակումը բնակվում էր Մոսկվայում, Սահմանադրության դրույթների համաձայն, չի կարող մասնակցել ԱԺ ընտրություններին։

 Ուշագրավ
---