Վարչապետը՝ քաղբանտարկյալների մասին հարցին. Oրենքները խախտելու ինդուլգենցիա ոչ ոք չունի![]() 15 փետրվարի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին ասել է ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վարչապետը պատասխանել է. «Անկեղծ ասե՞մ։ Չգիտեմ», մեջբերում է Ա1+-ը: Նա հավելել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»: ՀՀ-ում հասարակության մի մասը քաղբանտարկյալ է համարում Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, Արթուր Սարգսյանին,Ժիրայր Սեֆիլյանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |