ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի ԶՈւ հզորացմանը![]() 16 փետրվարի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախկինի պես միտված է լուրջ աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի զինված ուժերին` ներուժը հզորացնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը: ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Բոբ Ուորքը Պենտագոնում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ և քննարկել է ԱՄՆ կողմից ցուցադրվելիք աջակցությունը, որն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական ներուժի հզորացմանը: «Ուորքը շեշտել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես միտված է լրջորեն սատարելու Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, նա կոչ է արել Ուկրաինային հավատարիմ մնալ բարեփոխումներին, որոնք կյանքի կոչելուց հետո նրա պաշտպանական ձեռնարկությունների արդյունավետությունը կարող է բարձրանալ»,-ասվում է պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Պենտագոնի հայտարարության, Կլիմկինը Ուորքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Ուկրաինան հավատարիմ է Դոնբասում հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի կատարմանը: Փետրվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանը կմարի հակամարտության սրացումն Ուկրաինայում և կվերադարձնի Ղրիմը: 2017-ի հունվարին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ղրիմի, կամ ՌԴ այլ տարածաշրջանի կարգավիճակի հարցը չի կարող սակարկության առարկա լինել Մոսկվայի համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |