Ապրիլի 23-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը16 փետրվարի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակում` հարգելու համար անմեղ զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը: Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ ապրիլին, որը Ցեղասպանությունների մասին իրազեկման ամիս է հայտարարված, կհարգեն նաև Հոլոքոսթի զոհերի, ինչպես նաև նորագույն պատմության այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը, գրում է The Armenian Weekly-ին: Միջոցառումը բաց է լինելու, ցանկացած մարդ կարող է միանալ և իր հարգանքի տուրքը տալ 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին, որոնք սպանվել են 1915-ին Օսմանյան կայսրությունում: Ելույթներով հանդես կգան հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և հումանիստներ: 2017-ի միջոցառման թեման է` «Թուրքիան պատասխանատու է Ցեղասպանության համար. Անհերքելիի ժխտումը հանցագործություն է»: Ամեն տարի ապրիլին մոլորակի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |