Հաղպատում Սայաթ-Նովայի թանգարան կբացվի16 փետրվարի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հաղպատում մոտ ապագայում Սայաթ-Նովայի թանգարան կկառուցվի։ Հայաստանի մշակույթի նախարարությունն ունի որոշման նախագիծը; Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Ունենք 17 ներդրումային ծրագիր, որի մեծ մասն արդեն մեկնարկել է և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում իրականություն կդառնան։ Բայց դրանց յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ», -նշել է Ամիրյանը, հայտնում է Panorama.am-ը։ Անդրադառնալով այն հարցին, թե նախընտրական շրջանը որքանով կարող է ազդել ներդրումային ծրագրերի վրա, առկախել դրանք` նախարարն ասել է. «Չեմ կարծում, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, կան ՊՈԱԿ-ներ, որոնք համաձայն պետական ծրագրերի, հանձնարարականների աշխատում են, և ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագոծակցության արդյունք է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել դրանք»։ Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է: Կնոջ` Մարմարի, մահից հետո 1768թ. Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |