ՀՀ-ն ԱՄՆ-ից լրացուցիչ $4.8 մլն կստանա 6 ծրագրի ֆինանսավորման համար![]() 16 փետրվարի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 4.800.000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61.136.078 ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4.800.000 ԱՄՆ դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»: 2016-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվել է ավելի մրցունակ մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 1. 200.000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, տուրիզմի և քաղավիացիայի ոլորտներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |